Միջազգային

Ջեքսոնի բժիշկը բանտում տեսակցության է հրավիրել երգչի մորը

1 րոպեի ընթերցում

Ջեքսոնի բժիշկը  բանտում տեսակցության է հրավիրել երգչի մորը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի բժիշկը` Կոնրադ Մյուրրեյնը, ով դատապարտվել էր երգչի չկանխամտածված սպանության համար, իր մոտ բանտ տեսակցության է հրավիրել երգչի մորը` Քեթրին Ջեքսոնին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով vesti.ru-ն, Մյուրրեի խոսքով` ինքը պատրաստ է պատասխանել 82-ամյա ՔեթրինՋեքսոնի ցանկացած հարցի: «Ինձ ասել են, որ նա ցանկանում է մինչեւ մեռնելը խոսել ինձ հետ»,- պատմել է բժիշկը` հավելելով, որ նա իր համար այնքան հարազատ է, ինչքան իր սեփական մայրը:

Քեթրին Ջեքսոնի ներկայացուցիչներն ասել են, որ կփոխանցեն առաջարկը, սակայն վստահ չեն, որ վերջինս կընդունի այն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում