Գերի հանձնված ադրբեջանցի զինվորի հայրը Ադրբեջանի ներքին զորքերի մայոր է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանում հայ դիրքապահներին հունիսի 26-ին առավոտյան ժամը 6:00-ին ինքնակամ գերի հանձնված ադրբեջանական բանակի 20-ամյա զինվոր Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջովի հայրն Ադրբեջանի ներքին զորքերի մայոր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս բացահայտումն արել է APA լրատվական գործակալությունը:

Գործակալությունը պարզել է, որ Բաքվի Խաթայի շրջանից զինծառայության կանչված Ֆարաջովը գերի հանձնվելու նախորդ օրը հեռախոսազրույց է ունեցել մերձավորների հետ, ասել է, որ ոչ մի խնդիր չունի եւ իր մոտ ամեն ինչ լավ է: Մերձավորները պատրաստվում էին կիրակի այցելել նրան: Սակայն հաջորդ օրը զորամասից ընտանիքին հայտնել են, որ տղան լքել է զորամասը: Հետո հայտնի է դարձել, որ նա գերի հանձնվել հայկական կողմին:

Նշվում է, որ Ֆարաջովի հայրը մայորի կոչումով ծառայում է Ադրբեջանի ներքին զորքերում: Նա որոշ ժամանակ առաջ ամուսնալուծվել է: Ֆարաջովն ու նրա միակ քույրն ապրում են մոր հետ: Չնայած դրան` հայրը կապի մեջ է զավակների հետ: Վերջին անգամ նա իր զինվոր որդու հետ հեռախոսով խոսել է դեպքից երկու օր առաջ:

Հայերեն English Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով