Հասարակական

Աղդամի ազատագրումը պատմական խոշոր իրադարձություն էր. պատմաբան

3 րոպեի ընթերցում

Աղդամի ազատագրումը պատմական խոշոր իրադարձություն էր. պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերը քառասուն օր տեւած մարտերից հետո 1993 թվականի հուլիսի 23-ին ազատագրեցին Աղդամ քաղաքը: Աղդամի գրավումը հնարավորություն տվեց վճռական հարված հասցնել թշնամուն` առաջին հերթին կոտրելով նրա դիմադրողական ուժը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ հուլիսի 24-ին հրավիրված ասուլիսում Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նշեց, որԱղդամի գրավումը հայկական կողմիհամար ռազմական հետագա գործողությունների գլխավոր բանալին էր: «Թշնամու անկումը սկսվեց Աղդամով»,- ասաց Մինասյանը:Աղդամը կամ «Սպտիակ քաղաք»-ը ռազմական կարեւոր նշանակության ունեցող վայր էր, որտեղ, ըստ պատմաբանի, խորհրդային տարիներին հնարավոր էր գտնել ամեն ինչ, անգամ զենքի տեսակներ:

«Աղդամում խորհրդային ժամանակներում ինժեներական զորամաս էր տեղակայված, որի պահեստներում եղած սպառազինությունն ու զինամթերքը հակառակորդը չէր հասցրել սպառել»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ շարժվող ինժեներական տեխնիկան հետագայում հաջողությամբ կիրառվեց Մարտակերտի ճակատում:Աղդամի ազատագրումը, Մինասյանի բնորոշմամբ, Հայաստանի համար պատմական խոշոր երեւույթ էր, որով մեկնարկեց հետագա գործողությունների հաղթարշավը: 1993 թվականի ամռանն Արցախի ինքնապաշտպանական ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը: Ընդհանուր հարձակմանը նախորդեցին դիրքային իրավիճակի բարելավման դժվարին գործողությունները: Առաջնահերթ խնդիր էր «Ուղտի մեջքի» գրավումը, առանց որի անհնար էր գրավել Աղդամը:«Աղդամի ազատագրման ժամանակ ինքնապաշտպանական ուժերը փայլուն կերպով կատարեցին իրենց առաջադրանքը»,- ընդգծում է պատմաբանը:

Աղդամի ազատագրման գործողության հակաօդային պաշտպանությունն իրականացրել էին երեք «ՕՍԱ-ՕԿ» մարտական մեքենաները, որոնք այնպես էին տեղակայվել, որ գործողության շրջագծերը՝ «օղակները», միմյանց մեջ էին:Մինասյանը հիշեցնում է, այդ պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունն առաջին անգամ դիմեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը` կրակի դադարեցման խնդրանքով:

1993 թվականին Աղդամի կրակակետերի ոչնչացումը մասնագետները գնահատեցին որպես Արցախի բանակի փայլուն գործողություններից մեկը, որի հաջողությամբ մեծապես պայմանավորված էր նաև անկախության համար մղած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընդհանուր հաղթանակը:

Արցախի Հանրապետությունում հուլիսի 23-ին նշվում էր Աղդամի ազատագրման 19 ամյակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում