Տարածաշրջանային

Երկու մարդ է զոհվել Վիեննայում քրդերի ու թուրքերի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ է զոհվել եւ հինգը վիրավորվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում քրդերի ու թուրքերի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով: Ինչպես հայտնել են տեղական ոստիկանության ներկայացուցիչները, փողոցային ընդհարմանը մոտ 80 մարդ է մասնակցել: Ըստ առկա տեղեկատվության՝ զոհվածները դանակի վերքեր էին ստացել: Նշենք, որ ներկայում Ավստրիայի տարածքում մոտ 200 հազար էթնիկ թուրքեր են ապրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում