Հանքային ջրերի արտահանման ծավալներով Հայաստանը տարեցտարի ավելի մեծ ցուցանիշներ է արձանագրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնական և արհեստական հանքային ջրերի և առանց շաքարի ըմպելիքների արտահանման ծավալներով Հայաստանը տարեցտարի ավելի մեծ ցուցանիշներ է արձանագրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2009 թվականին Հայաստանից արտահանվել է 7561 տոննա բնական, արհեստական հանքային ջուր և ըմպելիք (առանց շաքարի), 2010 թվականին` 12777 տոննա, 2011-ին` 13294 տոննա, իսկ այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով` 4397 տոննա: Հայկական հանքային ջուրը մեծ պահանջարկ ունի հիմնականում ԱՊՀ, Եվրոպական և Միջին Արևելքի երկրներում: Արտադրական և արտահանման ծավալներով ոլորտի առաջատարներից է համարվում «Ջերմուկ գրուպ» ընկերությունը:

«Ջերմուկ գրուպ» ընկերությունն իր տարեկան արտադրանքի 60-65 տոկոսն արտահանում է 19 երկրներ, որոնց թվում առաջին տեղում է Ռուսաստանի Դաշնությունը: Ընկերության ուշադրության կենտրոնում են գտնվում նաև ուկրաինական և ղազախական շուկաները, որտեղ արտահանման ծավալները նախատեսվում է ավելի մեծացնել: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ընկերությունից, յուրաքանչյուր տարի հանքային ջրի արտահանման ծավալներն աճում են շուրջ 20 տոկոսով, իսկ ապրանքի գինն էլ կախված է տվյալ երկրի ֆինանսատնտեսական վիճակից:

Ոլորտի մի շարք այլ ընկերություններ արտահանման մասին տվյալները համարելով կոմերցիոն գաղտնիք` զերծ մնացին տեղեկություններ հաղորդելուց:

Հայերեն English

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ