Չինաստանը եւ ԱՄՆ-ը նույն նպատակներն ունեն իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման հարցում
1 րոպեի ընթերցում
ՊԵԿԻՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը եւ ԱՄՆ-ը նույն նպատակներն ունեն իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման հարցում: Այդ մասին այսօր հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լյու Ցզյանչաոն: «Իրանի միջուկային հիմնախնդրի հարցում թե Չինաստանի, թե ԱՄՆ-ի նպատակները միասնական են՝ մենք դեմ ենք Իրանում միջուկային զենքի առկայությանը, հանդես ենք գալիս չտարածման միջազգային համակարգի պահպանման օգտին, ձգտում ենք այդ հիմնախնդիրը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհովե,-ասել է Ցզյանչաոն՝ ՉԺՀ-ի ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Պեկինում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի վարած բանակցությունների արդյունքները: ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի միջուկային հիմնախնդիրը կարեւոր թեմա է եղել Պեկինում Գեյթսի անցկացրած հանդիպումների ժամանակ: