1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Yahoo!-ի նոր գլխավոր տնօրեն Է նշանակվել Մարիսա Մայերը, որը մինչեւ վերջին ժամանակներս Google-ում աշխատում Էր ղեկավար պաշտոններում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Yahoo!-ի պաշտոնական հայտարարությանը, Մայերը իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի հուլիսի 17-ին:
Yahoo!-ի գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր Էր մնացել 2012 թվականի մայիսի 13-ից՝ Սքոթ Թոմպսոնի արձակումից հետո: Թոմպսոնի պաշտոնաթողության պատճառ Էր դարձել նրա կենսագրության մեջ տեղ գտած սխալը. ընկերության բաժնետերերը հայտնաբերել Էին, որ Թոմպսոնը չունի համակարգչային տեխնոլոգիաների բնագավառի գիտական աստիճանը, որի մասին հայտարարված Էր պաշտոնական փաստաթղթերում:
Ինչպես նշված Է, 37-ամյա Մարիսա Մայերը եղել Է Google-ի առաջին աշխատակիցներից մեկը. նա ընկերությունում սկսել Է աշխատել 1999 թվականից՝ Ստենֆորդի համալսարանում իր ուսումն ավարտելուց անմիջապես հետո: Վերջին մի քանի տարում Մայերը գլխավորում Էր Google-ի քարտեզագրական ծառայությունների բաժանմունքը:
Associated Ptess-ը նշել Է, որ Մայերը կդառնա Yahoo!-ի արդեն հինգերորդ գլխավոր տնօրենը վերջին հինգ տարում: