Թուրքիան թույլտվության որոնումների մեջ է Երուսաղեմում օսմանյան եղբայրական գերեզման կառուցելու համար
1 րոպեի ընթերցում
ԵՐՈՒՍԱՂԵՄ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Իսրայելից պահանջում է թույլ տալ Երուսաղեմում օսմանյան եղբայրական գերեզման կառուցել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պաղեստինում զոհված Օսմանյան կայսրության զինվորների հիշատակը հավերժացնելու համար: Ըստ Անատոլու գործակալության, Թուրքիան ցանկանում է երեք մետր բարձրությամբ եղբայրական գերեզմանը կառուցել Երուսաղեմի սուրբ լեռան արեւելյան պատի տակ եւ թուրքական դրոշ դնել վրան, ինչին դեմ են հանդես գալիս աջամետ իսրայելցիները: Իսրայելյան «Հաարեցե թերթը գրել է, որ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթը հավանություն է տվել Թուրքիայի այդ խնդրանքին եւ հուշարձան կառուցելու հարցն այժմ կախված է Երուսաղեմի քաղաքապետարանի թույլտվությունից: Երուսաղեմի քաղաքային խորհրդի աջամետ անդամներն ընդդիմանում են օսմանյան զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցմանը: Օսմանյան կայսրությունը Երուսաղեմը վերահսկել է 1517 թ-ից 1917 թ-ն ընկած ժամանակամիջոցում՝ մինչեւ Մեծ Բրիտանիայի կողմից նրա հափշտակումը: