«Ոսկե ծիրան»-ը հյուրընկալել է աշխարհահռչակ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնը հյուրընկալել է աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդին: «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում կներկայացվի նրա` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի թեկնածու «Խավարում» ֆիլմը:

Մեծ հեղինակություն ունեն Հոլանդի բոլոր ռազմական եւ հոգեբանական դրամաները, որոնք նվիրված են Երկրորդ համաշխարհային պատերազմում լեհ հրեաների ճակատագրին: Նույն թեմային է անդրադառնում նաեւ Հոլանդի «Խավարում» կինոնկարը: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա եւ պատմում է Լվով քաղաքի ջրմուղագործ պան Սոխայի մասին, ով իրեն քաջ ծանոթ ստորգետնյա կոյուղում թաքցնում է նացիստական արհավիրքներից խուսափած մի խումբ հրեաների: «Ոչ թե ես եմ թեման ընտրել, այլ թեման է ինձ ընտրել: Ես դարձել եմ դրա գերին, նա իմ մասն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հոլանդը` հավելելով, որ որպես կանոն նման բովանդակությամբ ֆիլմերը շատ հորինված են պատկերում ֆիլմերում: «Ինձ համար սա պատմական իրողություն չէ, այլ մերօրյա հարցերի անդրադարձ, որ մինչեւ հիմա կարեւոր նշանակություն ունի»,- ասաց նա` հավելելով, որ երբ իրական հիմքով ես նկարում, հատուկ հավասարակշռությույն պետք է գտնել, որովհետեւ հնարավոր է ֆիլմով մարդկանց կյանք փոխել:

Ագնեշկա Հոլանդը ռեժիսորների ընտանիքում է ապրում. Ռեժիսոր է նրա քույրը, քրոջ ամուսինը, իր նախկին ամուսինը, աղջիկը: «Սա հիմնականում խնդիր է առաջացնում ընտանեկան ընթրիքների ժամանակ կամ լուսանկարվելիս, երբ բոլորն իրենք են ուզում բեմադրել»,- կատակեց նա: Հոլանդը չհամաձայնեց, որ պատմական ֆիլմեր նկարելու համար պետք է երկար ժամանակահատված անցած լինի իրադարձությունից, կանոնները կիրառելի չեն այս պարագայում: Նրա ֆիլմերը ներկայացվել են ամենահեղինակավոր փառատոներում եւ մրցանակաբաշխություններում, արժանացել է Կաննի, Գդանսկի, Բեռլինի, Մոնրեալի, Վենետիկի, «Ոսկե գլոբուս» մրցանակների: Հոլանդի ֆիլմերը երեք անգամ նոմինացվել են Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» համար: «Նման մրցանակները, մասնակցությունը հեղինակավոր փառատոներին իհարկե լավ են, քանի որ դրանք ճանաչում եւ տարածում են նշանակում ֆիլմի համար: Օսկարի առաջադրումները եւս կարեւոր են եւ նպաստում են ֆիլմի տարածմանը: Բայց դրանով իմ ինքնաընկալումը չի փոխվում, ոչ էլ կարծիքը, թե ինչ եմ ճիշտ արել, ինչը` ոչ»,- ասաց նա: Հոլանդը նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին դեռեւս անհրաժետ է նկարահանել լավ, ունիկալ եւ համընդհանուր ֆիլմ: «Սա մի իրողություն է, որ դեռեւս ճանաչման կարիք ունի»,- ասաց նա: Հոլանդի ֆիլմերն ամենատարբեր ժանրերի են, որոնցում շոշափվում եւ ուսումնասիրվում են թե հոգեբանական, թե կրոնական, թե քաղաքական հիմնահարցեր: Նրա ստեղծագործական ուղին իսկապես ուշագրավ է, քանի որ նրան հաջողվել է կինո ստեղծել երեք բեւեռային կինոաշխարհներում` սոցիալիստական ճամբարում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Եվ այս աշխարհներից յուրաքանչյուրում նա հասել է որոշակի բարձունքների: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Ագնեշկա Հոլանդին կշնորհի «Փարաջանովյան թալլեր» մրցանակ:

Ագնեշկա Հոլանդը նաեւ նշեց, որ շատ երջանիկ Հայաստանում գտնվելու եւ «Ոսկե ծիրան»-ին մասնակցելու համար: Ռեժիսորը կարեւորեց Երեւանում միջազգային կինոփառատոն ունենալը, որը կազմակերպում են «գիտուն եւ կինոյից քաջատեղյակ մասնագետներ»:

Հայերեն English

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը