2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ձկնաբուծությունը շարունակում է մնալ տնտեսության զարգացող ճյուղերից մեկը: Ներկայում պաշտոնապես գրանցված են 250-255 ձկնաբուծական տնտեսություններ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Գյուղատնտեսության նախարարության ձկնաբուծության բաժնից, ոլորտը խթանելու հեռանկարները կախված են հիմնականում շուկայի զարգացվածությունից և արտահանման գործընթացից:
Վերջին2տարիներին հանրապետությունում լճակային ձկների արտադրության ծավալներն ավելացել են շուրջ23%-ով և2009թ.-ի5280 տոննայի դիմաց2011թ.-ին հասել6814տոննայի(911տոննա թառափ, 3802 տոննա սաղմոնազգի ձկներ, 2101տոննա կարպ,ծածան,պնդաճակատ,սպիտակ ամուր և այլն):
Հայաստանից ձկնատեսակներ Ռուսաստանի Դաշնություն արտահանելու թույլտվություն ունեն 24 կազմակերպություններ, և Գյուղատնտեսության նախարարությունն այժմ քայլեր է ձեռնարկում այդ ցուցակն ընդլայնելու ուղղությամբ: 2011-ին Հայաստանից արտահանվել է 1500-1600 տոննա ձուկ` հիմնականում թառափ և իշխան տեսակի, մեծ մասը` Ռուսաստան: Ընդ որում,եթե 2010 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 428 տոննա ձուկ, ապա 2011 թվականին ձկան արտահանման ծավալներն ավելացել են գրեթե 4 անգամ:Թեպետ այս տարվա պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, բայց նախորդ տարվա համեմատությամբ 2012թ. եւս արտահանման ծավալները զգալիորեն աճել են:
Ձկնաբուծությունը զարգացնելու նպատակով 2011 թվականին Հայաստանը միացել է Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրների ձկնաբուծական միջազգային կոմիտեին: Այսհանգամանքը կնպաստի Հայաստանում ձկնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը,ձկնաբուծական միջազգային կառույցներին մեր հանրապետության առաջատար ձկնաբուծարանների ինտեգրմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: