Գերմանիայի իշխանությունները որոշել են պարետային ժամ սահմանել դեռահասների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ընտանիքի գործերի նախարարությունը՝ Քրիստինա Շրյոդերի գլխավորությամբ, առաջարկել Է դեռահասների համար սահմանել պարետային ժամ, որպեսզի այդ կերպ պայքար ծավալվի անչափահասների շրջանում տիրող հարբեցողության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bild am Sonndag-ը՝ վկայակոչելով նոր օրենքի նախագիծը, որը հայտնվել Է հրատարակության տրամադրության տակ:

Մասնավորապես, կառավարությունը առաջարկում Է 16-ից ցածր տարիքի դեռահասներին արգելել ժամը 20:00-ից հետո լինել այնպիսի հաստատություններում կամ ներկա գտնվել այնպիսի միջոցառումների, որտեղ ալկոհոլ են վաճառում: Նրանց կարող են այնտեղ թողնել միայն այն պայմանով, որ նրանք լինեն ծնողների կամ խնամակալների հետ:

Այդուամենայնիվ, կառավարության բնավ ոչ բոլոր անդամներն են հավանություն տալիս ընտանիքի գործերի նախարար Քրիստինա Շրյոդերի նախաձեռնությանը: Մասնավորապես, նոր սահմանափակումների դեմ հանդես Է եկել Էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռյոսլերը, որը ներկայացնում Է լիբերալ Ազատ դեմոկրատների կուսակցությունը: Բունդեսթագում նրա կուսակիցները նույնպես դեմ են արտահայտվել: Նրանց կարծիքով՝ նման միջոցներով հնարավոր չԷ հաղթահարել հարբեցողությունը, բայց կարելի Է հարուցել եւ երիտասարդության, եւ երեկույթների ու համերգների կազմակերպիչների դժգոհությունը:

Մինչդեռ, սոցիոլոգիական հետազոտությունների վերջին տվյալների համաձայն՝ կանոնավոր կերպով ոգելից խմիչք Է գործածում 12-ից մինչեւ 17 տարեկան գերմանացի դեռահասների 14,2 տոկոսը:

2001 թվականին նրանց թիվը հասնում Էր 17,9 տոկոսի:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը