Շիրակի մարզպետը ցավակցական նամակ է հղել ՀՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոսին
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն հուլիսի 9-ին ցավակցական նամակ է հղել ՀՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոս Վասիլի Կոչմարին` Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած աղետի եւ ռուս ուխտագնացների պատահարի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նամակում ասված է. «Շիրակի մարզի ողջ բնակչության եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Կուբանում տեղի ունեցածի, ինչպես նաեւ Ուկրաինայում ռուս ուխտագնացների հետ կապված ողբերգությունների առթիվ: Տարերային աղետն ու դժբախտ պատահարը շատ անմեղ մարդկանց կյանքեր խլեցին: Խնդրում եմ Ձեզ փոխանցել մեր կարեկցանքը զոհերի ընտանիքներին: Այս պահին մենք Ձեր կողքին ենք եւ սգում ենք Ձեզ հետ միասին»:
Կարդացեք հոդվածը` English