Թուրք լրագրողը ներակայացրել է Սասունի վերջին հայկական ընտանիքի պատմությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք լրագրող Ջևաթ Սինեթը հրապարակել է հոդված «Վերջին հայ ընտանիքը» վերնագրով, որում պատմել է Բաթմանի (հայկական Սասուն) Մերետո լեռան փեշերին բնակվող հայկական մի ընտանիքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Սինեթը նկարագրել է, որ գյուղը բավական դժվարամատույց տեղում է գտնվել, որտեղ գրեթե անհնար է եղել բարձրանալ թե' մեքենայով, թե' ոտքով:Սասունի բոլոր գյուղերի ճանապարհներն էլ ժայռապատ են և ձմռանը դրանք շուրջ վեց ամիս փակ են լինում: «Այդ ճանապարհով քայլելն անգամ անհնար էր, սակայն գնալը մեզ համար պատիվ էր: Հայերեն գյուղի անունը Վանք է. անունը ստացել էր Վանք եկեղեցուց»,- պատմում է թուրք լրագրող:

Նա գրում է, որ նախքան ցեղասպանությունը Սասունն ունեցել է մեծ թվով վանքեր և եկեղեցիներ, որոնք, սակայն, հետագայում թալանվել են և ավերվել: Նա մեծ ուրախությամբ է խոսում այն մասին, որ իրենք հայկական ընտանիք էին գտել, քանի որ «ցեղասպանությունից հետո այս շրջանում հայակական ընտանիք գտնելը գրեթե անհնար է»: Խոսելով Սասունում հայական գերեզմանատների մասին, նա պատմում է, որ բոլորը ոսկի և գանձեր փնտրող արկածախնդիրների կողմից հավասարացվել էին հողին:

Նա նկարագրում է, որ հայկական ընտանիքը մեծ սիրով է իրենց հյուրընկալել և պատմել իր պատմությունը: Ընտանիքի հայրը` 1937 թվականին ծնված Ջեմիլն էր, ով ստիպված է եղել փոխել իր անունը: «Ջեմիլը և նրա կին Ֆերիդեն այնքան ցավ էին ապրել, որ այն ուղղակիորեն անհնարին է նկարագրել: Կնոջ պապն ու տատը ցեղասպանության տարներին փախել էին և կորել, իսկ հայրը գերի էր ընկել մի թուրքական ընտանիքի մոտ, որտեղ ստիպված էր եղել ամեն տեսակի աշխատանք կատարել, որպեսզի ողջ մնա»,- պատմում է թուրք լրագրողը` նշելով, որ ի վերջո նրան հաջողվում է փախչել և ամուսնանալ Ֆերիդեի մոր հետ:

Իր հերթին Ջեմիլը ևս պատմել է, թե ինչպես են իր աղջկան փախցրել, ով օրեր հետո է միայն վերադարձել, սակայն վերջինիս սպառնացել են սպանել` ոստիկանություն բողոք ներկայացնելու դեպքում: Այս դեպքից հետո Ջեմիլն իր աղջիկներին ուղարկել է Ստամբուլ, իսկ ինքը բնակվում է որդու և նրա ընտանիքի հետ: «Այնքան պատմելու վիշտ կա, որ մեկն ավարտվում, մյուսն է սկսվում, որդիս: Այնքան վիշտ ունենք, որ մինչև մահ հնարավոր չի լինի մոռանալ»,- ասել է Ջեմիլը:«Մենք նրան չվշտացնելու համարարդենլռում էինք: Բաժանվելուց արդեն մենք էլ դժվարությամբ էինք մեզ զսպում, որ լաց չլինենք»,- եզրափակում է Ջևաթ Սինեթը:

Հայերեն English Русский

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

Նոր ուստարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցներում և հարակից տարածքներում Պարեկային ծառայությունն իրականացվելու է շրջիկ և ստացիոնար կարգախմբերով

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Իրինա Յոլյանի թեկնածությունը

Օսկարակիր ռեժիսոր Ռիդլի Սքոթին է հանձնվել STARMUS փառատոնի Սթիվեն Հոքինգի անվան մեդալը