Բրիտանական լավագույն մյուզիքլը կներկայացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական խորհուրդը «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի շրջանակում սահմանել է հատուկ մրցանակ` մասնակցություն Sheffield Doc/Fest 2013 փառատոնին:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը, հաղթողը կընտրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի եւ Բրիտանական խորհրդի ներկայացուցչի կողմից: Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որը յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու եւ ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:

Չարլզ Դիքենսի 200 ամյակի կապակցությամբ Բրիտանական խորհուրդը փառատոնի արտամրցութային «Գիրք եւ կինո» ծրագրի կազմում կներկայացնի «Օլիվեր» բրիտանական մյուզիքլը: «Օլիվեր Թվիստ» վեպի 1968 թվականի այս էկրանավորումն առաջադրվել էր Օսկար մրցանակաբաշխության 11 անվանակարգում` արժանանալով միանգամից վեց Օսկարի, այդ թվում` լավագույն կինոնկար և լավագույն ռեժիսորական աշխատանք: «Օլիվեր» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 9-ին Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում, իսկ հուլիսի 12-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:

Բրիտանական խորհրդի ու «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տարիներին հայ ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվել են Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնում, երևանյան էկրաններին ցուցադրվել են բրիտանական ֆիլմեր, իսկ Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետներն անցկացրել են վարպետության դասընթացներ:

Հայերեն English

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը