«Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք կմատուցի համաշխարհային կինոաշխարհի նվիրյալներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի համաշխարհային կինոաշխարհի մի քանի նվիրյալների, ովքեր ամիսներ առաջ են մահացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կինոփառատոնի մամուլի քարտուղար Անահիտ Օրդյանը, Սբ. Զորավոր եկեղեցում հուլիսի 11-ին կմատուցվի պատարագ` ի հիշատակ Միքելանջելո Անտոնիոնիի, Տոնիո Գուեռայի եւ Թեոդորոս Անգելոպուլոսի: Հիշատակի արարողությանը կմասնակցեն նրանց կանայք, ֆիլմերի օպերատորները, սցենարիստները:

«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 8-15-ը: Կպահպանվեն արդեն ավանդույթ դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Ինչպես 2011թ., այս տարի ևս ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոծրագիրը: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով փառատոնը կներառի եւս մեկ արտամրցութային ծրագիր` «Գիրք եւ կինո» խորագրով: Կպահպանվեն ավանդական չորս մրցույթները. ներկայացված 1250 հայտերից ընտրված մոտ 90 Ֆիլմերը կներկայացվեն խաղարկային, վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) եւ «Հայկական համայնապատկեր» բաժիններում: Հայկական համայնապատկեր ծրագիրն այս տարի իր հերթին բաժանված է երկու` խաղարկային եւ վավերագրական ենթաբաժինների:

Հայերեն English

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը