Քիմ Քարդաշյանը պատմել է իր երազանքների հարսանիքի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանը պատմել է իր երազանքների հարսանիքի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներկայում ռեփեր Քենյի Ուեսթի հետ ընկերություն անող հեռուստաստղը InStyle ամսագրի հետ հարցազրույցում ասել է, որ դեռ հավատում է սիրուն` չնայած շատ կարճ ժամանակ է ապրել իր նախկին ամուսնու հետ: «Ես այն մարդկանցից եմ, ով շատ հաճախ է սիրահարվում եւ յուրաքանչյուր սիրեցյալի հետ կազմում է իր հարսանիքի ծրագրերը»,- ասել է Քարդաշյանը` ընդգծելով, որ չնայած ինքը ոչ միշտ է հաջողակ եղել, դեռ շարունակում է հավատալ սիրուն:
Ի դեպ, նա նաեւ ասել է, որ շատ կուզեր ամուսնանալուց հետո ապրել սկեսուր, սկեսրայրի հետ, ովքեր կօգնեն երեխաների դաստիարակման հարցում: