Վրաստանը «կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությունըե
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը «կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությունըե: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասել է. «Չնայած ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության գործընթացին խանգարելու Վրաստանի բարին չկամեցողների բոլոր փորձերին՝ մենք կշարունակենք այդ քաղաքականությունը: 2008 թվականի գարնանը կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ պետք է քննարկվի այնպիսի կարեւոր մի հարց, որպիսին Վրաստանի անցումն է դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագրինե: