1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի բանակի մի խումբ զինծառայողներ երկրից փախել են Թուրքիա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 2-ին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Թուրքիայի «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում Է, ընդհանուր առմամբ Թուրքիայի տարածք Է փախել 85 զինծառայող, որոնց թվում՝ մեկ գեներալ եւ եւս մի քանի բարձրաստիճան սպա: Սիրիայի իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել զինվորականների դասալքման մասին հաղորդագրությունը:
Վերջին շաբաթներին հայտնի Է դարձել Սիրիայի բանակից դասալքության մի քանի խոշոր դեպքերի մասին: Այսպես, հունիսի 21-ին երկրի ռազմաօդային ուժերի երկու օդաչու կործանիչով հասել են Հորդանան, որտեղ հետագայում նրանց ապաստան Է տրամադրվել: Հունիսի 25-ին Թուրքիա Է փախել 39 զինվորականներից բաղկացած մի խումբ, որոնց թվում եղել են մեկ գեներալ եւ երկու գնդապետ: