Տարածաշրջանային

Օկրուաշվիլին սպառնում է վրեժ լուծել Միխեիլ Սահակաշվիլիից, եթե իր ընտանիքի անդամները տուժեն արված քաղաքական հայտարարություններից

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին սպառնում է վրեժ լուծել Միխեիլ Սահակաշվիլիից, եթե իր ընտանիքի անդամները տուժեն արված քաղաքական հայտարարություններից: «Ես գիտեմ, որ երբ հայտարարություններ եմ անում, վտանգի եմ ենթարկվում: Բայց ես դա անում եմ, որովհետեւ այլ ելք չունեմ: Ես չէի կարող ամբողջ կյանքում բերանս փակ նստել: Ես վտանգի եմ ենթարկում ընտանիքս ու բարեկամներիս: Բայց եթե իմ ընտանիքի թեկուզ մեկ անդամի կամ բարեկամներիս գլխից անգամ մի մազ ընկնի, ես ամբողջ կյանքում ջանալու եմ վրեժ լուծել Սահակաշվիլիից՝ որտեղ էլ որ նա լինիե,- ասել է Օկրուաշվիլին Մյունխենից «Իմեդիե հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նախկին նախարարն ընդգծել է, որ այժմ հարկադրված է քաղաքական վտարանդիության մեջ գտնվել, բայց շատ շուտով վերադառնալու է Վրաստան: «Քո օրերը, Միշա, հաշվված են, ուստի ես վստահ եմ, որ շուտով կվերադառնամ Վրաստան, քանզի չեմ պատրաստվում հայրենիքից հեռու գտնվել ու քաղաքական ապաստան խնդրելե,- ասել է Օկրուաշվիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում