ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 40 ստորգետնյա ցնցում է գրանցվել հունիսի 30-ին` Իտալիայի հյուսիսում, որտեղ նախօրեին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «Վեստի.Ռու»-ն:
Վերջին տվյալներով` երկրաշարժի հետեւանքներով մահացել է 16 մարդ: Մեկ անձ համարվում է անհայտ կորած, ավելի քան 350-ը վնասվածքներ են ստացել: Փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են: Զոհվածների մեծ մասը` տեղական կազմակերպությունների աշխատակիցներ են:
Տարերային աղետի հետեւանքով փլվել են շինությունները` նրանց փակելով աշխատանքի տեղում: Ակնկալվում է, որ Իտալիայի նախարարների խորհուրդը կընդունի հապշտապ որոշումն տարերային աղետի հետեւանքների վերացման եւ տուժածներին օգնություն ցուցաբերելու մասին: Հուլիսի 4-ը Իտալիայում հայտարարված է ազգային աղետի օր: