Խճանկար

Գիտնականները օգտագործելու են «մահվան գազար»-ը քաղցկեղը հաղթահարելու համար

1 րոպեի ընթերցում

Գիտնականները օգտագործելու են «մահվան գազար»-ը քաղցկեղը հաղթահարելու  համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտականները պատրաստվում են նոր հակաքաղցկեղային միջոց thapsia garganica-ն կամ «մահվան գազար»-ը, առաջիկա ժամանակահատվածում փորձարկել մարդկանց վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով New Scientist-ը, համանուն բույսը թունավոր է կենդանիների համար: Այդ պատճառով գրականության մեջ այն հայտնի է, որպես «մահվան գազար»: Հենց այդ թունավոր հատկանիշների շնորհիվ է, որ բույսը ի զորու է սպանել քաղցկեղածին բջիջները:

Ջոն Հոպկինսի համալսարանի ուռուցքաբան Սամուել Դենմիդը գործընկերների հետ 15 տարի է ծախսել հակաքաղցկեղային սարքավորումը ստեղծելու համար: Նոր դեղամիջոցը ստեղծված է բացառապես քաղցկեղի բջիջների դեմ պայքարելու համար` բացասաբար չանդրադառնալով մարդու առողջությանը:

Քիմիաթերապիայի ավանդական մեթոդները ուղղված են բաժանվող բջիջների քայքայման վրա, մինչդեռ նոր սարքաորումը սպանում է նաեւ դեռեւս քնի վիճակում գտնվող քաղծկեղածին մարմինները: Փորձարկումը գիտնականների հավաստմամբ բավականին լավ արդյունքներ է գրանցել կենդանիների վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում