1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիական Brussels Airlines ավիաընկերության մատուցողին աշխատանքից հեռացրել են այն բանի համար, որ նա մայիսի 23-ի Կինշասա-Բրյուսել գիշերային չվերթի ժամանակ 12 կարկանդակ Է կերել, որոնք նախատեսված Էին բիզնես-դասի ուղեւորների համար:Այդ մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Belge Info-ին: Մինչ այդ մատուցողը երկար տարիներ աշխատել Է ընկերությունում:
Միաժամանակ Brussels Airlines-ի տնօրենությունը, չհաղորդելով հեռացման բուն պատճառները, հիշատակել Է այն մասին, որ մատուցողն արդեն քանիցս տարբեր զանցանքների համար նախազգուշացումներ Է ստացել ղեկավարությունից: Հեռացվածի անունը չի նշվում:
Այս դեպքը զայրացրել Է ընկերության աշխատակիցների արհմիության ներկայացուցիչներին: Մատուցողի քաղցի բռնկումը նրանք բացատրել են աշխատանքի ծանր պայմաններով. կանոնների համաձայն՝ չվերթի ժամանակ աշխատակիցները միայն ոչ մեծ ընդմիջման իրավունք ունեն ուտելու համար: Արհմիության ներկայացուցիչները նաեւ ընկերության ղեկավարությանը մեղադրում են աշխատակիցներին խիստ պահանջներ ներկայացնելու մեջ՝ պահպանելով հանդերձ ցածր աշխատավարձը: