Տարածաշրջանային

Օսման Օջալան. «PKK-ն փոխադրվում է Իրանե

1 րոպեի ընթերցում

ԷՐԲԻԼ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Independent-ին տված հարցազրույցում քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանի եղբայրը` Օսման Օջալանը հայտարարել է, որ թուրքական բանակի հարձակումներից ազատվելու համար «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության (PKK) զինված թեւը Իրաքից փոխադրվում է Իրան: Ըստ թուրքական ANKA գործակալության, Օ.Օջալանն ասել է, որ «PKK-ն նվազեցրել է իր ուժերն Իրաքի քրդական տարածաշրջանում եւ փոխադրվում է Իրան, ինչն այդ կազմակերպության մի այլ երկրում թաքնվելու մարտավարության մասն է կազմումե: «PKK-ի զինյալների թվաքանակը մոտ 7 հազար է: Նրանցից 5,75 հազարը Թուրքիայում են, 2,5 հազարը` Իրաքի սահմանում, իսկ 1,5 հազարը` Իրանումե, -ասել է նա: The Independent-ը գրել է, որ ԱՄՆ-ը դատապարտել է PKK-ին, իսկ Իրանում 150 զինվորների եւ ոստիկանների սպանած նրա թեւերից մեկին` PJAK-ին, ոչ: «ԱՄՆ-ը գաղտնաբար աջակցում է PKK-ինե, -հայտնել է թերթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում