Տարածաշրջանային

PKK առաջնորդ. «PKK-ի վերջին հույսը Թուրքիային Հյուսիսային Իրաք ներքաշելն էե

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի պետական ARD հեռուստատեսությանը տված հարցազրույցում «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության (PKK) ռազմական թեւի առաջնորդ Մուրադ Կարայըլանը հայտարարել է, որ կազմակերպության վերջին հույսը Թուրքիային Հյուսիսային Իրաք ներքաշելն է: «Թուրքիաբնակ քրդերը 23 տարի շարունակ պայքար են մղում իրենց իրավունքների համար: Սխալ է այդ պայքարը գլխավորող կուսակցությանը ահաբեկչական համարելը: Մեզ աջակցում են ոչ միայն Թուրքիայում բնակվող 17 մլն քրդերը, այլեւ աշխարհով մեկ սփռված քրդական սփյուռքը: Մենք ներկայացնում ենք աշխարհի բոլոր քրդերին եւ այդ պատճառով էլ ահաբեկիչներ չենք: Մենք չենք վախենում թուրքերից: Թուրքիայի միակ թիրախը մենք չենք: Անկարան ցանկանում է անկայունացնել ամբողջ Հյուսիսային Իրաքը, որովհետեւ վախենում է իրաքյան Քրդստանի կայացումիցե, -ասել է նա: «Գուցե Թուրքիայի հետ հնարավոր պատերազմը անկախության համար մղվող քրդերի պայքարն ապացուցելու վերջին առիթն էե, -հարցադրել է ARD-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում