1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնաբերվել է նոր պատվաստանյութ, որի շնորհիվ մոլի ծխողները կկարողանան հրաժարվել ծխելու սովորությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Newsru.com-ը տեղեկացնում է, որ պատվաստանյութի շնորհիվ մարմնում առաջանում են հակամարմիններ, որոնք նիկոտինին թույլ չեն տալիս անցնել ուղեղ:
Կենդանիների վրա կատարված փորձերը 85 տոկոս հաջողություն են արձանագրել նոր նյութի կիրառմամբ: Մարդկանց վրա դեռեւս փորձարկումներ չեն արվել, սակայն գիտնականների խումբը վստահ է իրենց հաջողության հարցում: Գիտնականները երկար ժամանակ փորձում էին ստանալ այդ հակամարմինները, սակայն դա նրանց չէր հաջողվում:
Դեռեւս պարզ չէ` պատվաստանյութն արդյոք անվտա՞նգ է մարդկանց համար: Չէ՞ որ մարդկանց կախվածությունը ծխախոտից ոչ միայն ֆիզիկական է, այլեւ հոգեբանական: Գիտնականների սպասելիքներն արդարանալու դեպքում մանուկ հասակում այդ պատվաստանյութը ներարկելու նպատակահարմարության հարց կառաջանա: