Մարզային

Կապանում մեկնարկել է «Նարնջագույն գնդակ» ամենամյա ֆուտբոլային մրցաշարը

2 րոպեի ընթերցում

Կապանում մեկնարկել է «Նարնջագույն գնդակ» ամենամյա ֆուտբոլային մրցաշարը

ԿԱՊԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության մարզադաշտում մայիսի 28-ին մեկնարկեց «Նարնջագույն գնդակ» ֆուտբոլային ամենամյա մրցաշարը, որին մասնակցում են Կապանի ծայրամասային թաղամասերի ութ թիմեր: Միջոցառումը երեխաների ամառային հանգստի կազմակերպմանն ուղղված Վորլդ Վիժնի Կապանի տարածքային զարգացման ծրագրի գրասենյակի հերթական նախաձեռնություններից է: «Հաշվի առնելով, որ ֆուտբոլը սպորտի ամենամասսայական ձեւերից է, որոշեցինք մրցաշարը դարձնել ամենամյա: Կարեւորում ենք նաեւ այն, որ հատկապես թիմային սպորտը երեխաների մեջ դաստիարակում է կամային լավ հատկանիշներ, տոկունություն, կարգապահություն, նպաստում է ֆիզիկական առողջությանը» - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարի բացման հանդիսությանն ասաց գրասենյակի ղեկավար Սերգեյ Արզումանյան: Մրցաշարին մասնակցում են 15-12 տարեկան տարիքային խմբերի տղաները: Հավանաբար եկող տարվանից կմրցեն նաեւ աղջիկների ֆուտբոլային թիմեր: Ըստ ծրագրի պատասխանատու Աշոտ Մելիք-Քարամյանի, մրցաշարը կտեւի 5 օր, մեկ օր կտրվի դադար: Հաղթող թիմին կհանձնվի փոխանցիկ գավաթը: Մրցաշարի 1-3 տեղեր զբաղեցրած թիմերը կարժանանան ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների, կստանան նվերներ` մարզակոշիկներ, մարզահագուստ եւ մարզագույք: Նախատեսված են նաեւ մրցանակներ «Լավագույն դարպասապահ» եւ «Լավագույն խաղացող» անվանակարգերում: Իսկ մրացաշարի ամենակարգապահ ճանաչված թիմի համար կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Տաթեւ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում