Խճանկար

Մայքլ Ջեքսոնի սիրելի վագրը սատկել է քաղցկեղից

1 րոպեի ընթերցում

Մայքլ Ջեքսոնի սիրելի վագրը սատկել է քաղցկեղից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի 13 տարեկան վագրը, որը երգչի բնակավայրNeverland-ումապրել է 8 տարի, սատկել է քաղցկեղից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Telegraph-ը, Թրիլլեր անունով բենգալյան էգ վագրը սատկել է հունիսի 11-ին, սակայն այս մասին լուրը տարածվել է միայն հունիսի 28-ին: 2006-ից հետո վագրին տեղափոխել են Կալիֆորնիայի «Շամբալա» անտառային արգելոց:

Թրիլլերը եւ եղբայրը` Սաբուն, որոնք ծնվել են 1998 թ-ի նոյեմբերի 20-ին, 8 տարի ապրել են Ջեքսոնի հետ, իսկ 2006-ից հետո նրանց տեղափոխել են արգելոց:

Neverland-ի իր տանը Ջեքսոնը պահել է նաեւ ընձուղտ, օրանգուտաններ, փղեր, տասնյակ աղավնիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում