ՀՀ փոխվարչապետը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից,Գեւորգյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Նվեր Պողոսյանին: Նա հատկապես բարձր է գնահատել Պողոսյանի ջանքերը` մարզում նախորդ տարիների կուտակած պարտքերի մարման, վարչարարության բարելավման ուղղությամբ:

Ներկայացնելով նորանշանակ մարզպետին` փոխվարչապետը նկատել է, որ նա նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է մարզի թե տեղական ինքնակառավարման, թե տարածքային կառավարման մարմիններում, իսկ պատգամավորական գործունեության ընթացքում մշտապես անդրադարձել է մարզում առկա խնդիրներին: Փոխվարչապետը հաջողություն է մաղթել Գրիգորյանին` վստահություն հայտնելով, որ նա կկարողանա սահուն կերպով ապահովել աշխատանքների շարունակականությունը եւ իր ներդրումը կունենա տարածքային կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների գործում:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում