Տարածաշրջանային

Դենիել üրիդ. «Կարգավորման Կոսովոյի մոդելը չի կարող նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի համարե

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել üրիդը Բաքվում ամերիկյան բուհերի շրջանավարտների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ «կարգավորման Կոսովոյի մոդելը նախադեպ չէ եւ չի կարող նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի կամ որեւիցե այլ հակամարտության համարե: «ԱՄՆ-ը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման օգտինե,- ասել է üրիդը: Նա չի ցանկացել մեկնաբանել ռազմական ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, ընդսմին հավելելով, որ «տվյալ տարածաշրջանում շատ կարեւոր է կայունության հաստատումըե: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալն ասել է, որ «հակամարտության լուծումը Ադրբեջանին կօգնի դառնալու տնտեսապես ու քաղաքականապես ուժեղ երկիրե: Նրա խոսքով՝ «Ամերիկայի դրամաշնորհային քաղաքականությունը նպատակ ունի օժանդակել երկրներին՝ կայանալու որպես ուժեղ ու անկախ պետություններե: Դենիել üրիդը Բաքվում հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների եւ ամերիկյան բուհերի շրջանավարտների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում