Խճանկար

Քաղցկեղով հիվանդ բրիտանուհուն փրկել է YouTube-ում տեղադրած տեսանյութը

1 րոպեի ընթերցում

Քաղցկեղով հիվանդ բրիտանուհուն փրկել է YouTube-ում տեղադրած տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցկեղից մահացող 46-ամյա բրիտանուհին YouTube-ում տեղադրած տեսանյութի օգնությամբ կարողացել է գտնել բժիշկ` բարդագույն վիրահատությունը կատարելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Daily Maily-ը: Ռութ Մաքդոնագի խոսքով` 2010 թ-ին բժիշկները 13 անգամ փորձել են ճշգրիտ ախտորոշում տալ: Միայն այն բանից հետո, երբ նա սկսել է նիհարել եւ որովայնի շրջանում անդադար սուր ցավել զգալ, բուժմասնագետները նոր հասկացել են հիվանդության պատճառը: Նրանք ախտորոշել են քաղցկեղ:

«Բժիշկներն ասում էին, որ ինձ անհապաղ պետք է վիրահատել: Սակայն մասնագետներից որեւէ մեկը չցանկացավ համաձայնել կատարել վիրահատությունն իր բարդության պատճառով»,-նշել է Մաքդոնագը: Օրեցօր վատացող կնոջը, սակայն, օգնության է հասել 11-ամյա որդին, ում առաջարկով մայրը նկարահանել է տեսանյութ, որտեղ մանրամասն պատմում է հիվանդության մասին:

Նրա տեսանյութին մի քանի ամիս անց արձագանքել է վիրաբույժ Ջոն Մոնսոնն ԱՄՆ-ից: Նա պատրաստակամություն է հայտնել կատարել վիրահատությունը: Բրիտանուհու վիրահատությունը կատարվել է անվճար: Վիրահատության արժեքը 150 հազար դոլար է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում