1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհի ամենատգեղ շուն 2012» մրցույթում հաղթող է ճանաչվել չինական արտասովոր արտաքինով «Մագլի» մականունով շունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Новости գործակալությունը, բեմ բարձրանալով Մագլին իր սարսափելի տգեղությամբ զարմացրել է ժյուրիի անդամներին:
Անհրապույր դունչը, դուրս ընկած աչքերն ու միայն տեղ-տեղ բուսնած մազերի երկար փնջերը հատուկ է միայն հարթամաշկ շան այս տեսակին: Մագլիի տերը բրիտանուհի Բեվ Նիքլսոնն է: Նրա շունն արդեն հասցրել է նվաճել նաեւ Մեծ Բրիտանիայի «ոչ համակրելի» շան տիտղոսը: Բացի գավաթից, Նիքլսոնը նաեւ 1000 ԱՄՆ դոլար դրամական պարգեւի է արժանացել: Ամենամյա մրցույթն արդեն 24-րդ անգամ է անցկացվում ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: