Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահը ժամանել է Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Նրան ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են կառավարության անդամներ, գործարար շրջանների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Թուրքիայի առաջատար զանգվածային լրատվամիջոցների լրագրողներ: Ծրագրված է Գյուլի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախ՝ դեմառդեմ, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով՝ երկու երկրների կառավարությունների անդամների մասնակցությամբ: Նախատեսվում է, որ նախագահների հանդիպումից հետո կստորագրվի Ադրբեջանի եւ Թուրքիայի համագործակցության չորս համաձայնագիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում