Սյունիքի մարզպետը Ցվետանա Պասկալեւային պարգեւատրեց Ակսել Բակունցի ոսկե հուշամեդալով

3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւայի «Արցախի վերքերը» վավերագրական ֆիլմը հունիսի 22-ին ներկայացվեց Կապանի հանդիսատեսին: Ֆիլմի շնորհանդեսին ներկա էր նաեւ հեղինակը` որդու Դավիթի հետ: Պասկալեւան Կապանի քաղաքապետարանում հանդիպեց քաղաքապետի ու աշխատակազմի հետ: «Պատերազմի դժվար տարիներին` սկսած 1992-ից, շատ եմ եղել Կապանում, Սյունիքում: Վերջին անգամ այցելել եմ երեք տարի առաջ` որպես զբոսաշրջիկ եւ արդեն հասցրեցի նկատել, որ Կապանը զգալիորեն փոխվել է դեպի լավը», - ասաց Պասկալեւան: Այնուհետեւ նա պատմեց իր հիշողությունները Արցախյան պատերազմի, իր ֆիլմերի ստեղծման մասին: «Ներկայումս ես աշխարհով մեկ կազմակերպում եմ իմ ֆիլմաշարի շնորհանդեսը: Եղել ենք Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում: Արդեն շնորհանդեսներ ենք արել Երեւանում, Գյումրիում, Արցախում, տարբեր զորամասերում, իսկ այժմ ձեզ մոտ ենք», - ասաց նա` ավելացնելով, որ Սյունիք են այցելել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաջարկությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կապանում Ցվետանա Պասկալեւան այցելեց նաեւ Գ.Նժդեհի եւ Բաղաբուրջի հուշահամալիրներ, ծաղիկներ դրեց զոհված ազատամարտիկների շիրիմներին, իսկ երեկոյան մշակույթի կենտրոնի դահլիճում մինչ զրուցեց կապանցիների հետ, պատմեց իր հիշողությունները Արցախյան պատերազմի մասին, անդրադարձավ իր ֆիլմերի հերոսներին: Ֆիլմաշարի շնորհանդեսից հետո ընթերցվեց Սյունիքի մարզպետի որոշումը` «Արցախի ազատագրության համար մղված հերոսամարտի կինովավերագրությունը կերտելու եւ այդ գոյամարտի մասին համաշխարհային հանրությանը ողջ ճշմարտությունը մատուցելու ասպարեզում ներդրած ավանդի համար Ակսել Բակունցի ոսկե հուշամեդալով պարգեւատրել բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւային»: Մեդալը հանձնեց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը: Կապանցիների անունից Ցվետանա Պասկալեւային շնորհակալություն հայտնեց Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը. «Ցանկանում եմ, որ Ձեր հաջորդ ֆիլմաշարը նվիրված լինի արդեն միջազգային ճանաչում ձեռք բերած Արցախին»: Հայտնելով իր շնորհակալությունը ջերմ ընդունելության համար` Պասկալեւան նշեց. «Երեւի թե սա իմ փոքր լուման է, որ տալիս եմ հայ ժողովրդին, այն բանի դիմաց, ինչ արել են Նժդեհն ու Անդրանիկը իմ ազգի համար: Հայերի հետ կենսաբանական եւ գենետիկական կապ չունեմ, ես բուլղարացի եմ, բայց իմ սիրտը հայկական է»: Ցվետանա Պասկալեւայի «Արցախի վերքերը» վավերագրական ֆիլմաշարի շնորհանդեսը հունիսի 23-ին կանցկացվի Գորիսում, իսկ հունիսի 24-ին` Սիսիանում:

Հայերեն English Русский

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին