Խճանկար

Գերմանիայի կանցլեր Մերկելին համեմատել են Հիտլերի հետ

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Մերկելին համեմատել են Հիտլերի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական New Statesmanպարբերականի հրապարակած հոդվածում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Հիտլերից հետո համարել են Եվրոպայի ամենավտանգավոր առաջնորդը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`New Statesman-ում նշվում է, որ Մերկելի վարած քաղաքականության արդյունքն է, որ ներկայում մի շարք երկրներ հայտնվել են ճգնաժամում: Մասնավորապես` խոսքը Հունաստանի մասին է, որին Գերմանիան հրաժարվել է ֆինանասական օժանդակություն ցուցաբերել: «Եթե Մերկելին նախորդած կանցլերն իր գործունեությամբ փորձում էր նպաստել աշխարհում Գերմանիայի հեղինակության բարձրացմանը, ապա ներկայիս կանցլերը մեկուսացրել է երկիրը»,-շեշտվում է հոդվածում:

Պարբերականը, լուսանկարում Մերկելին ներկայացնելով տերմինատորի տեսքով, հավելել է, որ Հիտլերից հետո մինչ օրս Եվրոպայում եղած ամենավտանգավոր առաջնորդը հենց Մերկելն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում