Ամերիկացի զինվորականների կողմից Իրաքում կալանված Իրանի ինը քաղաքացիները մոտ ժամանակներս ազատ կարձակվեն
1 րոպեի ընթերցում
ԿԱՀԻՐԵ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զինվորականների կողմից Իրաքում կալանված Իրանի ինը քաղաքացիները մոտ ժամանակներս ազատ կարձակվեն: Այդ մասին այսօր Բաղդադում լրագրողներին հայտարարել է ամերիկյան զինվորական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Գրեգ Սմիթը: Նրա խոսքով՝ հրամանատարությունը գտնում է, որ «այդ մարդիկ այլեւս որեւէ սպառնալիք չեն ներկայացնում Իրաքի անվտանգության համարե: Ամերիկացիների կողմից կալանված Իսլամական Հանրապետության քաղաքացիներից հինգը Էրբիլ քաղաքում Իրանի հյուպատոսության աշխատակիցներ են: Նրանք այս տարվա հունվարին կալանվել են այն հիման վրա, որ կարող էին օժանդակություն ցույց տալ իրաքցի շիաների զինված խմբավորումներին: