ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստեն Ստյուարտը գլխավորել Է աշխարհի ամենաբարձր վարձատրվող կինոդերասանուհիների ցուցակը, որը կազմել Է Forbes հանդեսը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա.ռու»-ին: «Մթնշաղ» շարքի վերջին երկու ֆիլմերից յուրաքանչյուրում նկարահանումների համար Ստյուարտի հոնորարը կազմել Է 12,5 միլիոն ամերիկյան դոլար: Քրիստենը նաեւ որոշակի տոկոս Է ստանում կինոնկարները վարձույթ դուրս գալուց հետո դրամարկղային մուտքերից: Բացի դրանից, դերասանուհին վերջերս կատարել Է գլխավոր դերը «Ձյունանուշիկը եւ որսորդը» ֆիլմում: Դրա շնորհիվ 2011 թվականի մայիսից մինչեւ 2012 թվականի մայիսն ընկած ժամանակամիջոցում Ստյուարտի վաստակը կազմել Է 34,5 միլիոն դոլար: 22-ամյա Ստյուարտը դարձել Է ամենաերիտասարդ դերասանուհին, որը տեղ Է զբաղեցրել Forbes-ի կազմած ցանկում: 2011 թվականի դեկտեմբերին նույն հրատարակությունը Քրիստենին համարել Է ամենաշահութաբեր դերասանուհին: Ըստ Forbes-ի տվյալների՝ Ստյուարտին վճարվող յուրաքանչյուր դոլարը կինոստուդիաներին բերել Է 55,83 դոլարի շահույթ: Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակում երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Քեմերոն Դիասը, որը 2011 թվականի մայիսից մինչեւ 2012 թվականի մայիսն ընկած ժամանակամիջոցում վաստակել Է 34 միլիոն դոլար: Երրորդ տեղում Է Սանդրա Բալոքը, որի եկամուտները նույն ժամանակահատվածում կազմել են 25 մլն դոլար: