ՀՀ փոխվարչապետը քննարկել է «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի պահպանական գոտու սահմանների հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյաննը հունիսի 19-ին Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել Լուսառատի համայնքապետարանում: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, տարածքային կառավարման, քաղաքաշինության նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատուների, Լուսառատի եւ Փոքր Վեդիի համայնքապետերի մասնակցությամբ քննարկվել են«Քաղաքատեղի Արտաշատ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու սահմանների ճշգրտմանը, այդ տարածքում գտնվող գյուղնշանակության հողերի օգտագործմանն առնչվող հարցեր:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահպանական գոտում գտնվող գյուղնշանակության հողատարածքների սեփականատերերի կողմից գործունեության տեսակը փոխելու մտադրության դեպքում այդ մասին գյուղապետերի միջոցով կտեղեկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը` մասնագետների հետ հարցն ուսումնասիրելու եւ պատմահնագիտական տարածքի հնարավոր վնասումը կանխելու համար:

Անդրադարձ է եղել նաեւ համայնքների գերեզմանատան խնդրին: Քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել է համայնքապետերի հետ քննարկել այդ նպատակով նոր տարածքի հատկացման հարցը:Հյուրերը նաեւ շրջայց են կատարելն պահպանական գոտու տարածքում, այցելեցին պեղումների վայր:

Փոխվարչապետն այնուհետեւ այցելելէ Արարատի մարզպետարան, որտեղ մարզպետ Բարսեղյանի հետ քննարկվել ենմարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ավարտին եւ երրորդ փուլի մեկնարկին վերաբերող հարցեր: Նշվեց, որ ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Երրորդ փուլով մարզին հատկացված 1,3 մլրդ դրամը հիմնականում կուղղվի դպրոցների, մշակույթի տների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ջրագծերի կառուցմանը, գազիֆիկացման աշխատանքներին:

Քննարկվել են նաեւ համայնքային եկամուտների հավաքագրման ընթացքին առնչվող եւ մի շարք այլ հարցեր:

Հայերեն Русский

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս

Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ է ակնկալում

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում

Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը

Անձնագիրը չի պատմում, թե ով ես դու իրականում. Ալբերտ Կարազիվանի պատմությունը