Թուրքիայի խորհրդարանական քրդական կուսակցությունը կոչ է արել PKK-ին վերջ դնել զինված գործողություններին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորական աթոռ զբաղեցնող միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սալահեդդին Դեմիրթաշը կոչ է արել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին վերջ դնել զինված գործողություններին: Դեմիրթաշն այդ հայտարարությունն արել է երեկ եւ այսօր առավոտյան Հաքքարիում Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի` PKK-ի զինյալների հետ բախման հետեւանքով ութ զինվորներ սպանվելու եւ 16-ի վիրավորվելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, կուսակցության խորհրդարանական խմբակցությունում ունեցած ելույթում ԽԺԿ առաջնորդն ասել է, որ թուրք-քրդական պատերազմը պետք է ավարտվի: «Պետք է վերջ դրվի դրան: PKK-ն պետք է վերջ դնի զինված գործունեությանը եւ դադարեցնի գործողությունները», -ասել է քուրդ կուսակցապետը:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները