Ցվետանա Պասկալեւան կայցելի Սյունիք
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւան հունիսի 22-24-ը կայցելի Սյունիքի մարզ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, սյունեցի հանդիսատեսին Պասկալեւան կներկայացնի Արցախի ազատագրության համար մղված հերոսամարտերի մասին պատմող «Արցախի վերքեր» վավերագրական ֆիլմաշարը: Ազատամարտին նվիրված ֆիլմաշարի հեղինակի հետ հանդիպումներ տեղի կունենան Կապանի մշակույթի կենտրոնում, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում եւ Սիսիանի Հ. Սահյանի անվան մշակույթի պալատում: