Անձրեւի պատճառով դադարեցվեց Ուկրաինա-Ֆրանսիա հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի առաջնության D խմբի Ուկրաինա-Ֆրանսիա հանդիպումը մեկնարկեց Դոնեցկի «Դոնբաս արենա»-ում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման մեկնարկից 5 րոպե անց խաղի գլխավոր մրցավար հոլանդացի Բյուրն Կոյփերը տեղատարափ անձրեւի պատճառով դադարեցրեց հանդիպումը: Հանդիպումը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Օրվա հաջորդ հանդիպումը կկայանա Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում Անգլիայի եւ Շվեդիայի միջեւ` ժամը 22:45-ին:

Հայերեն English