ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում տարեց զույգը 3 օր փակված է մնացել տան լոգարանում, մինչ կարողացել է բացել դուռը եւ դուրս պրծնել խոնավ սենյակից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հնդկական NDTV-ն, 74-ամյա Ջոսեֆ պապիկը եւ նրա կինը` 72-ամյա Էլիաման միջադեպի հետեւանքով սարսափելի հյուծվել են:
Երբ զույգը մտել է լոգարան, դուռն այնպես է փակվել, որ նրանց չի հաջողվել բացել այն: Երկար ժամանակ օգնություն են կանչել, հետո փորձել են կոտրել դուռը, սակայն չեն կարողացել: Բարեբախտաբար, նրանց հաջողվել է գտնել լոգարանում սանհանգույցը վերանորոգելու համար նախատեսված սրածայր սարքեր, որոնց օգնությամբ բացել են դռան փականը: Նրանց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Զույգը ունի 2 որդի, սակայն ապրում է մենակ: