Ըստ «Թայմիե՝ Էրդողանը ԱՄՆ-ի «ամենաարժեքավորե բարեկամն է
1 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Թայմե հանդեսը հայտնել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած Բուշ-Էրդողան հանդիպումը թուրք-ամերիկյան հարաբերությունների տեսակետից «տեստի բնույթե է կրում, եւ որ Թուրքիայի վարչապետ Թայիփ էրդողանը ԱՄՆ-ի «ամենաարժեքավորե բարեկամն է: Ըստ հանդեսի, «Էրդողանը իսլամական աշխարհի եւ աշխարհիկ արեւմուտքի միջեւ կամուրջի պարտականություն տանող, դեմոկրատական ճանապարհով ընտրված, ազատական տնտեսական քաղաքականության տեր քաղաքական գործիչ էե: «Վաշինգտոնն Էրդողանի հետ համագործակցության ավելի շատ կարիքն ունի, քան Էրդողանը՝ ԱՄՆ հետ: Էրդողանը Սպիտակ տան ամենաարժեքավոր բարեկամն էե, -գրել է հանդեսը: Ամերիկյան հանդեսը գրել է, որ Վաշինգտոնը դիվանագիտական ջանքեր է գործադրել «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության զինյալների կողմից գերեվարված 8 թուրք զինվորներին ազատ արձակելու գործում: «Այդ ջանքը չափազանց կարեւոր է, քանի որ Իրաք ռազմամթերք ուղարկելու հարցում Թուրքիան շարունակում է օգնել ԱՄՆ-ին եւ համոզմունք կա, որ Թուրքիան միջնորդ կհանդիսանա Իրանի եւ Սիրիայի նման երկրների հետ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները կարգավորելու գործումե, -գրել է հանդեսը: