Բուշը Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին անվանել է «ԱՄՆ-ի թշնամիներե
1 րոպեի ընթերցում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին անվանել է «Թուրքիայի, ազատ Իրաքի եւ Միացյալ նահանգների թշնամիներե: Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրն Սպիտակ տանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած բանակցությունների ընթացքում: ԱՄՆ-ի ղեկավարը Թուրքիայի վարչապետին օգնություն է առաջարկել ՔԱԿ-ի դեմ մղվող պայքարում, որը ձգտում է անկախ քրդական պետություն ստեղծել Թուրքիայի հարավ-արեւելյան շրջանների տարածքում: Խոսքը, մասնավորապես, հետախուզական տվյալների փոխանակման մասին է: Բուշը նաեւ հանդես է եկել երկու երկրների զինվորականների միջեւ առավել սերտ համագործակցություն հաստատելու օգտին: