Տարածաշրջանային

Ջորջ Բուշը եւ Ռեջեբ Էրդողանը որոշել են համատեղ պայքարել PKK-ի դեմ

4 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության (PKK) դեմ Հյուսիսային Իրաքի տարածքում անդրսահմանային ռազմական գործողությունների դիմելու մասին Թուրքիայի կառավարության որոշումն ի կատար ածելու հարցում ԱՄՆ հավանությունը ստանալու համար ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի միջեւ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշվել է համատեղ պայքարել ահաբեկչական այդ կազմակերպության դեմ: Ըստ թուրքական «Աքշամիե, 1,5 ժամ տեւած այդ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաեւ ամերիկյան եւ թուրքական բանակի ներկայացուցիչները, որոշվել է, որ PKK-ի զինյալներին ոչնչացնելու համար ամերիկյան կողմը Թուրքիայի զինված ուժերին կտրամադրի «քուրդ զինյալների հավաքատեղիների մասին ժամանակակից տեխնոլոգիաներով ձեռք բերված ամենաթարմ հետախուզական տվյալներըե, իսկ թուրքական կողմը, հենվելով այդ տեղեկությունների վրա, «կետային հարձակումներ կիրագործիե: Որոշվել է, որ PKK-ի դեմ պայքարում Պենտագոնն ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է աշխատեն համատեղ: Նման համագործակցություն ԱՄՆ-ը իրագործում է միայն Իսրայելի հետ: Սպիտակ տան օվալաձեւ սրահում տեղի ունեցած այդ հանդիպումից հետո Վաշինգտոնում միջազգային մամուլի ակումբում ունեցած ասուլիսում Էրդողանն ասել է, որ խիստ կարեւորում են ԱՄՆ հետ հետախուզական տեղեկատվություն կիսելու առաջարկը: «Մեր ռազմավարական գործընկերոջ հետ համերաշխությունը խիստ կարեւոր է: Ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիան նպատակ ունի ցրել ահաբեկչական ճամբարները, ձերբակալել ահաբեկչական կազմակերպության առաջնորդներին եւ կտրել ահաբեկչական կազմակերպության թիկունքային աջակցության ուղիները, ինչի համար ԱՄՆ-ը եւ Թուրքիան պետք է համատեղ աշխատեն քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական բնագավառներում: Իրաքի կայունության համար Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համագործակցությունն անհրաժեշտություն է: Այդ հարցում համակարծիք ենք նախագահ Բուշի հետե, -ասել է նա: Էրդողանն ասել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները «լուրջ քննություն են անցնումե: «Թուրքիայի կարծիքով, ԱՄՆ հետ հարաբերություններում ներկա պահին կենսական նշանակություն ունեցող երկու թեմաներ կան: Դրանք 1915 թ- ի իրադարձությունների հետ կապված հայկական պնդումներն են: Հայկական օրինագծի ԱՄՆ Կոնգրեսում գտնվելը վիրավորում է Թուրքիային: Անկարային խիստ անհանգստացնում է PKK-ի ներկայությունը Հյուսիսային Իրաքում: Մենք երբեք չենք զոհի մեր ազգային շահը անխոհեմ ուժի հաշվարկներին տարածաշրջանում: Մենք շատ գոհ ենք նախագահ Բուշի հետ հանդիպման արդյունքիցե, -հայտարարել է Էրդողանը: Նշելով, որ Սպիտակ տան գլխավոր մուտքի մոտ քրդերի կողմից պիկետ կազմակերպվելու պատճառով, Էրդողանը ստիպված է եղել օվալաձեւ սրահ մուտք գործել տան կողքի դռնից, թերթը գրել է, որ Բուշ-Էրդողան հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են արտգործնախարար Ալի Բաբաջանը, պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը, բանակի գլխավոր շտաբի երկրորդ պետ Էրգին Սայգունը, կառավարող «Արդարություն եւ զարգացումե կուսակցության փոխնախագահ Էգեմեն Բաղըշը, արտգործնախարարության խորհրդական Էրթուղրուլ Ափաքանը, կառավարության գլխավոր խորհրդական Ահմեդ Դավութօղլուն եւ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը, իսկ ամերիկյան կողմից՝ փոխպետքարտուղար Ջոն Նեգրոպոնտեն եւ Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոս Վիլսոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում