Վրաստանի նախագահը վստահ է, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները կլուծվի երկրի տարածքում առկա երկու հակամարտություններից մեկը
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վստահ է, որ մինչեւ 2008 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլուծվի երկրի տարածքում առկա երկու հակամարտություններից մեկը: «Ես վստահ եմ, որ մինչեւ եկող տարվա աշնան ընտրությունները տարածքային հարցը կլուծվի: Մոի ժամանակներս հնարավորություն կա լուծելու տարածքային հարցըե,- ասել է Սահակաշվիլին այն հարցազրույցում, որը հաղորդվել է երկրի բոլոր հեռուստաալիքներով: Նախագահը չի ճշտել, թե երկու հակամարտություններից որն ինքը նկատի ունի, թեեւ ասել է. «Տեսեք՝ ինչպես են զարգանում իրադարձությունները Հարավային Օսիայի ժամանակավոր վարչակազմի ղեկավար Դմիտրի Սանակոեւի շուրջե: