Մարզային

Գորիսը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի օրերին

2 րոպեի ընթերցում

ԳՈՐԻՍ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009-ից սկսած Գորիս քաղաքում եւս մարտի 15-ապրիլի 15-ն անցկացվում են Ֆրանկոֆոնիայի օրեր, որի նպատակը ֆրանսախոսության զարգացման խթանումն է: Գորիսի քաղաքապետարանը «Գորիսի ֆրանսախոսության կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ նախատեսում է այդ օրերին քաղաքում անցկացնել մշակութային, գեղարվեստական եւ կրթական բազամաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, քաղաքի բոլոր դպրոցներում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է որպես օտար լեզու, հայտարարվել է «Հայ-ֆրանսիական բարեկամություն» թեմայով շարադրությունների եւ գեղանկարչական աշխատանքների մրցույթ: Գորիսի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դավթյանը «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթկացի հետ զրույցում նշեց, որ տոնին նվիրված միջոցառումներ կանցակցվեն նաեւ Գորիսի պետական համալսարանում ու քաղաքի թիվ 5 նախակրթարանում, որի հովանավորը Գորիսի քույր-քաղաք Ֆրանսիայի Վիենն քաղաքն է: Փոքրիկները հանդես կգան ֆրանսերեն կատարումներով: Տոնական միջոցառումները Գորիսում կեզրափակվեն տոնական համաքաղաքային մեծ համերգով, որի ընթացքում տոնին ակտիվ մասնակցած աշակերտներին ու ուսանողներին կհանձնվեն մրցանակներ: Գորիսի քաղաքապետարանը այդ օրվա միջոցառմանը հրավիրել է նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին: Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելուն աջակցում է 3 ամսով Ֆրանսիայից Գորիս ժամանած մի կամավոր, ով գորիսեցիներին կաջակցի նաեւ ամռանը Գորիս-Վիենն քույր-քաղաքների համագործակցության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում