Մարզային

Կապանը կունենա մանկական վերակենդանացման բաժանմունք

1 րոպեի ընթերցում

Կապանը կունենա մանկական վերակենդանացման բաժանմունք

ԿԱՊԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկական բաժանմունքը, որը նախատեսվում է շահագործման հանձնվել եկող գարնանը: Միայն անցած տարի այստեղ կատարվել է 90 մլն 400 հազ. դրամի աշխատանք: Միաժամանակ բաժանմունքը հագեցվել է ժամանակակից բուժսարքավորումներով ու անհրաժեշտ գույքով: «Հիմնանորգված մանկական մասնաշենքում գործելու է նաեւ նորածնային եւ մանկական վերակենդանացման բաժանմունք: Այդ նպատակով կարիք ունենք 3-4 մանկական ռեանիմոտոլոգի, ինչի համար արդեն աշխատանքներ տարվում են»,- «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանը: Հիմնանորոգված մասնաշենքում կա նաեւ հիվանդանոցային կահույքի` մասնավորապես, մահճակալների կարիք: Այս հարցում հիվանդանոցին աջակցում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն: Մահճակալների մի մասն արդեն ներկրվել է, աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում