Իրանն առաջարկել է թուրք-իրաքյան լարվածությունը վերացնելու համար երկու տարով հետաձգել Կիրկուկի կարգավիճակը որոշող հանրաքվեն
1 րոպեի ընթերցում
ԲԱՂԴԱԴ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Ռադիկալինե հայտնի է դարձել, որ Ստամբուլում անցկացված Իրաքի հարեւանների ընդլյանված հավաքի մասնակից Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին Իրաքի կառավարությանն առաջարկել է տարածաշրջանում լարվածությունը վերացնելու նպատակով երկու տարով հետաձգել հյուսիսիրաքյան նավթաշատ Կիրկուկ քաղաքի քրդերին պատկանելության մասին Իրաքի սահմանադրությամբ դեկտեմբերի 31-ին նախատեսված հանրաքվեն: Ըստ Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալության, Մոթթաքին այդ առաջարկն արել է նաեւ Թուրքիայի հետ Հյուսիսային Իրաքի միջեւ առկա ճգնաժամը վերացնելու համար: Թերթը գրել է, որ Իրաքի կառավարության խոսնակ Ալի Դեբբաղը լրագրողներին ասել է, որ «առաջարկը լսել են վեհանձնորենե: «Խորհուրդը լսեցինք, սակայն, ոչ մեկի թույլ չենք տա միջամտել Իրաքի ներքին գործերինե, ասել է նա: Ըստ թերթի, քաղաքագետ մասնագետների կարծիքով, «Կիրկուկի հանրաքվեի հետաձգումն, ամենայն հավանականությամբ, կթուլացնի լարվածությունըե: Քրդստանի դեմոկրատական կուսակցության առաջատար քաղաքական գործիչ Նեջաթ Հասանն էլ հայտարարել է, որ հնարավոր է Իրաքի կառավարությունը «մի երկու ամսով հետաձգի Կիրկուկի հանրաքվենե: