Տարածաշրջանային

Իրանը հանդես է գալիս Թուրքիայի եւ Իրաքի հարաբերությունների ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հանդես է գալիս Քրդական աշխատավորական կուսակցության գործունեության կապակցությամբ Թուրքիայի եւ Իրաքի հարաբերությունների ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ալի Հոսեյնին: «Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Իրաքի միջեւ ծագած ճգնաժամին՝ ապա Իրանի դիրքորոշումն այն է, որ այդ հիմնախնդիրը լուծելու համար անհրաժեշտ է օգտագործել խաղաղ եւ դիվանագիտական միջոցներե,- լրագրողներին ասել է իրանցի դիվանագետը: Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ Բաղդադը եւ Անկարան խորհրդակցությունների եւ քաղաքական շփումների միջոցով կկարողանան հասնել «հիմնախնդրի ընդունելի եւ գործուն լուծմանե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում