ՀՀ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, մաղթել հաջողություններ՝ ՌԴ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում:
ՀՀ և ՌԴ նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման և ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը: